14:47  ,  4 հուլիսի, 2020

Մաքգրեգորը ցավակցել է Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով ցավակցել է թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին նրա հոր անժամանակ մահվան կապակցությամբ:

«Հոր, մարզիչի և սպորտին նվիրված անձնավորության կորուստ: Ցավակցում եմ: Ննջիր խաղաղությամբ, Աբդուլմանապ Նուրմագոմեդով»,- գրել է Մաքգրեգորը:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 3-ին: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English