11:59  ,  4 հուլիսի, 2020

Ռիվալդո. Մեսի - Ռոնալդու զույգը կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Իսպանիայի չեմպիոնի առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Եթե Մեսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից», ապա նա կարող է դիտարկել «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը:

Մեսի - Ռոնալդու զույգը կմտներ ֆուտբոլի պատմության մեջ: Վստահ եմ, որ նրանք կկարողան համագործակցել»,- Ռիվալդոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս