10:50  ,  4 հուլիսի, 2020

Էդինսոն Կավանին և «Ռոման» մոտ են համաձայնության գալուն

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Ռոմայում», տեղեկացնում է Sky Italia-ն:

33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Ռոման» գումար չի վճարի, քանի որ Կավանին հունիսի 30-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: «Ռոման» պատրաստ է Կավանիին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը։

Սպասվում է, որ Կավանիի՝ «Ռոմա» տեղափոխության մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English