10:23  ,  4 հուլիսի, 2020

Fox Sports. Մեսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 2021 թվականի ամռանը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Fox Sports-ը:

Արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի ղեկավարության մեթոդներից եւ խոսակցություններից, որ ինքն է թիմում վատ մթնոլորտի ու տարաձայնությունների պատճառը։

33-ամյա Մեսին դժգոհ է նաեւ «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունից, որի հետեւանքով կազմը չի համալրվում ուժեղ եւ երիտասարդ խաղացողներով։

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։ Նա խփել է նաեւ կարիերայի 700-րդ գոլը ակումբում եւ հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English