01:58  ,  4 հուլիսի, 2020

«Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ «Մալյորկայի» դեմ խաղում

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ուժերը չափեց «Մալյորկայի» հետ: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դուբլ ձևակերպեց: 79-րդ րոպեին «Աթլետիկոյի» երրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Կոկեն:

Այժմ «Աթլետիկո Մադրիդը» 62 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Մալյորկան» 29 միավորով 18-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 3:0

Ալվարո Մորատա, 29 (11մ), 45+4, Կոկե, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում