00:28  +04,  4 հուլիսի, 2020

Sky Sport. Դե Ռոսին կգլխավորի «Ֆիորենտինան»

«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին առաջիկա օրերի ընթացքում կստանձնի իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնը տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերն արդեն վերջնական համաձայնության են եկել Դե Ռոսիի պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 36-ամյա Դանիելե դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2001-2019 թվականներին, այնուհետև տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս»:

Իտալական ֆուտբոլի լեգենդն այս տարվա հունվարին հայտարարեց մարզական կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու մտադրության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս