23:15  ,  3 հուլիսի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դիմել են Չավիին

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դիմել են թիմի լեգենդար կիսապաշտպան Չավիին, որն այժմ զբաղեցնում է Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները խնդրել են Չավիին ընդունել ակումբի ղեկավարության առաջարկն ու ստանձնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» չդառնա Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Սետիենը խնդիրներ ունի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում