22:48  ,  3 հուլիսի, 2020

Բալոտելին կարող է տեղափոխվել Արգենտինա

Իտալական «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է մարզական կարիերան շարունակել արգենտինական «Բոկա Խունիորսում», տեղեկացնում է Football Italia-ն:

Արգենտինական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 29-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ և փորձում է համաձայնության գալ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելին խնդիրներ ունի թիմի ղեկավարության հետ և չի մասնակցում «Բրեշիայի» մարզումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում