22:09  ,  3 հուլիսի, 2020

Վլադիմիր Պուտինը ցավակցել է Նուրմագոմեդովների ընտանիքին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վլադիմիր Պուտինը ցավակցել է մարզիկի ընտանիքին Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անժամանակ մահվան կապակցությամբ:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 3-ին: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English