Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մահացել է ուղեղային արյունազեղման պատճառով, տեղեկացնում է Mash-ը:
Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հաղթահարել է կորոնավիրուսը և նրա վերջին թեստի պատասխանը եղել էր բացասական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում