19:50  ,  3 հուլիսի, 2020

«Ինտերը» որոշում է ընդունել Ալեքսիս Սանչեսի ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը որոշում է ընդունել ձեռք բերել թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Goal.com-ը:

31-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ինտերը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրած 13 խաղերում Սանչեսը դարձել է 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English