19:10  ,  3 հուլիսի, 2020

Կուրտուա. Պետք է պահպանենք «Բարսելոնայի» նկատմամբ ունեցած առավելությունը

Մադրիդի «Աթլետիկոյի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին:

«Մենք այժմ 4 միավորով գերազանցում ենք «Բարսելոնային» և պետք է ամեն ինչ անենք այդ առավելությունը պահպանելու համար:

Հաջորդ խաղերում մեր գերնպատակը պետք է լինի մրցակից թիմից գոլ բաց չթողնելը»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Լա Լիգայի 33 տուրերից հետո «Ռեալն» առաջատար է՝ 74 միավորով: «Բարսելոնան» ունի 70 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում