18:46  ,  3 հուլիսի, 2020

«Ուրարտուն» հրաժեշտ է տվել 4 ֆուտբոլիստի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում: 

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում