15:48  ,  3 հուլիսի, 2020

«Աթլետիկոն» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։ Իսպանական ակումբի տեխնիկական հովանավորն ամերիկյան Nike-ն է։

Իսպանիայի առաջնության 33 տուրից հետո «Աթլետիկոն» 59 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար «Ռեալն» ունի 74, «Բարսելոնան»՝ 70 միավոր։

Պրիմերայի 34-րդ տուրում «Աթլետիկոն» հուլիսի 3-ին կընդունի «Մալյորկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում