13:44  +04,  3 հուլիսի, 2020

Պերեսը նվեր է մատուցել Ռամոսին 450-րդ հանդիպման առթիվ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Լա Լիգայում 450-րդ հանդիպումն է անցկացրել Արքայական թիմում։ Դրա առթիվ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 34-ամյա իսպանացի պաշտպանին նվիրել է 450 համարի խորհրդանշական խաղաշապիկը։

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Ռեալը» Ռամոսի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին» եւ առաջատարն է՝ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ ունենալով 4 միավորի առավելություն։

Ռամոսը 2005 թվականին է «Սեւիլիայից» տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս