12:09  +04,  3 հուլիսի, 2020

Լերոյ Սանե․ Ֆլիկին ճանաչում եմ դեռ Մ-21 հավաքականից, ունենք շատ լավ հարաբերություներ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն մեկնաբանել է տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Սիթիից» Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»՝ նշելով, որ շատ լավ հարաբերություններ ունի մյունխենյան թիմի գերմացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

«Ես անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերին եւ թիմի հետ մարզումներին։ «Բավարիան» մեծագույն ակումբ է, որը միշտ ձգտում է ամենամեծ նպատակների եւ հասնում դրանց։

Հանսի Ֆլիկի հետ ծանոթ եմ դեռ մինչեւ 21 տարեկանների հավաքականից, ունենք շատ լավ հարաբերություններ։ Ցանկանում եմ «Բավարիայի» հետ նվաճել շատ տիտղոսներ, եւ առաջին հերթին՝ Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Սանեի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս