11:24  ,  3 հուլիսի, 2020

«Բավարիան» 5 տարվա պայմանագիր կնքեց Լերոյ Սանեի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց անգլիական «Մանչեսթեր Սիթիից» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեին ձեռք բերելու մասին։

«Բավարիան» հինգ տարվա պայմանագիր է կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը նոր ակումբում կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ։

«Բավարիան» Սանեի համար վճարել է մոտ 60 միլիոն եվրո, որի մեջ մտնում են նաեւ բոնուսները։

Սանեն 2016 թվականին էր գերմանական «Շալկեից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 50 միլիոն եվրոյի դիմաց։

Անգլիական թիմի հետ նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 135 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում