10:50  ,  3 հուլիսի, 2020

Կարվախալ․ Արդեն ամեն ինչ կախված է մեզնից

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակից հետո խոսել է «Բարսելոնայի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։

«Ակնհայտ է, որ 4 միավորի առավելությամբ չեմպիոնական մրցավազքում արդեն ամեն ինչ կախված է մեզնից։ Մենք ձգտում ենք տիտղոսին։

«Խետաֆեն» հավասար խաղաց, բայց պետք էր օգտվել «Բարսելոնայի» վրիպումից։ Այսօր եզրափակիչ էր։ «Խետաֆեն» շատ խնդիրներ ստեղծեց։

Կիրակի մեզ սպասվում է լուրջ ճակատամարտ «Աթլետիկի» հետ»,- Կարվախալի խոսքը մեջբերում է AS-ը։

«Աթլետիկ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Բիլբաոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում