10:16  ,  3 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Այո, «Լիվերպուլում» վերջին մեկ շաբաթում շատ գարեջուր են խմել

Անգլիայի Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ տարած 4։0 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ կարող էին ավելի շատ գոլ խփել։

«Իր բարձր պրեսինգով «Լիվերպուլը» լավագույն թիմն է, որն ինձ դիմակայել է իմ կարիերայում, բայց այս խաղում մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։

Այո, նրանք վերջին մեկ շաբաթում շատ գարեջուր են խմել, բայց այստեղ եկել էին առանց գարեջրի, որպեսզի դիմակայեին մեզ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Լիվերպուլը» 86 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդն է եւ 11 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 4։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 25, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 35, Ֆիլիպ Ֆոդեն, 45, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 66, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English