09:10  ,  3 հուլիսի, 2020

Կլոպ․ Հրաշալի է չեմպիոն դառնալ, երբ «Մանչեսթեր Սիթին» խաղում է այսքան լավ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0։4 հաշվով պարտությունը։

«Ես տեսա ֆուտբոլիստների կողմից հրաշալի վերաբերմունք գործին։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները մեզնից արագ էին մտածում։ Մենք նրանցից քիչ շարժունակ էինք։ Ունեինք հնարավորություններ, որոնք չօգտագործեցինք։ Ստիպված ենք ընդունել այս արդյունքը։

«Մանչեսթեր Սիթին» անհավանական թիմ է։ Այս մրցաշրջանում նրանք ոչ մի անգամ վատ չեն խաղացել։ Հրաշալի է չեմպիոն դառնալ, երբ «Մանչեսթեր Սիթին» խաղում է այսքան լավ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 86 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդն է եւ 11 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 4։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 25, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 35, Ֆիլիպ Ֆոդեն, 45, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 66, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում