09:48  ,  3 հուլիսի, 2020

Ալիսոնը նախորդ անգամ 4 գոլ բաց էր թողել «Ռոմայում» «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիից» բաց թողեց չորս գոլ (0։4)։

Նախորդ անգամ նա առնվազն չորս գոլ բաց էր թողել իտալական «Ռոմայում»։ 2018թ․ ապրիլին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռոման» «Էնֆիլդ» ստադիոնում 2։5 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին», հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդ տեղում է, չեմպիոնի տիտղոսն ապահոված «Լիվերպուլն» ունի 86 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում