01:55  ,  3 հուլիսի, 2020

Ռամոսի գոլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Խետաֆեի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

79-րդ րոպեին հյուրերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի նկատմամբ։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Ռեալը» տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը Պրիմերայում, 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ։ «Խետաֆեն» 6-րդն է՝ 52 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 1։0 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 79, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով