23:32  ,  2 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլին» ընդունեց չեմպիոնական միջանցքով (ֆոտո)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» ստադիոնում արժանացավ չեմպիոնական միջանցքի անցած տարվա չեմպիոնների կողմից։

«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիին» հյուրընկալվել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրում։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» տիտղոսը նվաճել է առաջնության ավարտից 7 տուր առաջ։ «Լիվերպուլը» Անգլիայի 19-ակի չեմպիոն է, նախորդ անգամ տիտղոսակիր էր դարձել 1990 թվականին։

Ֆոտո՝ https://twitter.com/LFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով