23:14  ,  2 հուլիսի, 2020

«Նապոլիի» դարպասապահ Օսպինան գլխի վնասվածք է ստացել (ֆոտո)

«Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան գլխի վնասվածք է ստացել «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։

Օսպինան բախվել է թիմակից Մարիո Ռուի եւ «Ատալանտայի» խաղացող Մատիա Կալդարայի հետ։

Մոտ 5 րոպե բուժօգնություն ստանալուց եւ վիրակապվելուց հետո Օսպինան պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից։

Ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը։ 2։0 հաշվով հաղթում է «Ատալանտան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում