21:53  +04,  2 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիան» 10 ֆուտբոլիստներով վերջնամասում դիմադրեց «Ալաշկերտին»՝ 0։0

Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 26-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը մրցեց «Ալաշկերտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Արարատ-Արմենիան» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար 75-րդ րոպեին հեռացվեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ալֆոնս Կոջոն։ Սակայն թվային առավելությունը հյուրերը չկարողացան օգտագործել։ Գոլ չգրանցվեց։

«Արարատ-Արմենիան» 46 միավորով երկրորդն է։ Առաջատար «Շիրակը» նույնպես ունի 46 միավոր։ «Ալաշկերտը» չորրորդ տեղում է՝ 41 միավոր։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 0։0

Հեռացումներ՝ Ալֆոնս Կոջո («Արարատ-Արմենիա»), 75, երկրորդ դեղին քարտ - Նիկիտա Բարանով («Ալաշկերտ»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս