21:17  ,  2 հուլիսի, 2020

«Բարսելոնան» կփորձի վաճառել կամ փոխանակել Գրիզմանին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է վաճառել կամ փոխանակել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է RAI-ն։

Կատալոնական ակումբը Գրիզմանին առաջարկել է ֆրանսիական ՊՍԺ-ին, Միլանի «Ինտերին» եւ Թուրինի «Յուվենտուսին»։ «Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին փոխանակել Նեյմարի, Լաուտարո Մարտինեսի, Դուգլաս Կոստայի կամ Ադրիեն Ռաբյոյի հետ։

«Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է «Ինտերի» 22-ամյա արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որի ամրագրված տրանսֆերային գինը 111 միլիոն եվրո է, Գրիզմանինը՝ 120 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 32 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English