20:02  ,  2 հուլիսի, 2020

«Նոան» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 26-րդ տուրում «Նոան» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը։

«Նոան» 45 միավորով երրորդն է, «Արարատը» 6-րդ տեղում է՝ 33 միավոր։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 1։0

Վլադիմիր Ազարով, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում