19:21  ,  2 հուլիսի, 2020

«Շիրակն» ու «Լոռին» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 26-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Վանաձորի «Լոռիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Շիրակը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան» հետ է 1 միավոր։

«Լոռին» 40 միավորով չորրորդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Շիրակ» - «Լոռի»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում