18:09  ,  2 հուլիսի, 2020

Հայաստանի թիմը կմասնակցի առցանց Օլիմպիադային

Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող առցանց Օլիմպիադային, հաղորդում է ՀՇՖ կայքը։ Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով:

Թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Հավաքականները կարող են  ունենալ 6 պահեստային: 

Հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ ՖԻԴԵ-ն առցանց Օլիմպիադան կանցկացնի հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս