17:46  ,  2 հուլիսի, 2020

Իկարդի․ Տեղափոխվեցի ՊՍԺ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ

Միլանի «Ինտերից» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին պարզաբանել է, թե ինչու է ընտրել փարիզյան ակումբը։

«Շատ կարեւոր էր իմ կարիերայում այսպիսի մեծ քայլ անելը։ Արդեն 27 տարեկան եմ եւ շատ ժամանակ էի անցկացրել Իտալիայում։

Տեղափոխվեցի ՊՍԺ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ, խաղամ ամենաբարձր մակարդակում։ Այդ պատճառով էի ցանկանում փոփոխություն եւ քայլ առաջ կատարել»,- Իկարդիի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։

Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։

Իկարդին անցած տարվա սեպտեմբերին էր «Ինտերից» տեղափոխվել ՊՍԺ՝ կնքելով վարձակալության պայմանագիր։ Այս ընթացքում նա գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Իկարդին «Ինտերում» էր 2013 թվականից՝ մասնակցելով 188 հանդիպման, խփելով 111 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English