17:12  ,  2 հուլիսի, 2020

Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Կուլիբալիին եւ Ալաբային

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է վերակառուցում սկսել թիմում։

Մտադրությունների իրականացումը նա ցանկանում է սկսել պաշտպանությունից։ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը խնդրել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում աշխատել Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի եւ իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղափոխությունների ուղղությամբ, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ «Նապոլին» Կուլիբալիի տրանսֆերից ակնկալում է մոտ 100 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Ալաբայի տրանսֆերը ներառել գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի տեղափոխության գործարքում։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ եւ կտեղափոխվի «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում