Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Սադիո Մանեն, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Daily Mail-ը:
Արքայական ակումբը 2 պատճառով է հրաժարվել 28-ամյա հարձակվողին ձեռք բերելու մտքից: «Ռեալը» համարում է, որ «Լիվերպուլը» կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում չափից մեծ գումար է պահանջում Մանեի դիմաց:
«Ռեալը» նաև չի կարողացել համաձայնության գալ Մանեի հետ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում: Ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձի չափն ընդունելի չի եղել «Ռեալի» ղեկավարության համար:
Սադիո Մանեի տեղափոխությամբ շահագրգռված էր անձամբ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում Մանեն մասնակցել է 40 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում