16:15  ,  2 հուլիսի, 2020

Հիմա դու կլինես իմ թշնամին. Ռոնալդուն՝ Պյանիչին

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմակից, բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությունը:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Պյանիչի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո Ռոնալդուն կատակով ասել է 30-ամյա կիսապաշտպանին, որ հիմա համարում է նրան թշնամի:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Պյանիչի տեղափոխության դիմաց կվճարի 60 միլիոն եվրո: ԵՎս 5 միլիոն եվրո «Յուվենտուսը» կստանա հավելավճարի տեսքով:

«Յուվենտուսը» Պյանիչին գնել էր 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում