15:23  ,  2 հուլիսի, 2020

Սանեն ժամանել է Մյունխեն

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն ժամանել է Մյունխեն, որպեսզի պայմանագիր կնքի «Բավարիայի» հետ, տեղեկացնում է Sport1-ը:

«Բավարիան» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց կվճարի մոտ 50 միլիոն եվրո եւ Սանեի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Լերոյ Սանեն ավելի վաղ չէր ցանկացել երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ափսոսանք էր հայտնել Սանեի հեռանալու կապակցությամբ՝ նշելով, որ կցանկանար իր տրամադրության տակ ունենալ նրա պես բարձրակարգ ֆուտբոլիստի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English