14:54  +04,  2 հուլիսի, 2020

«Բարսելոնան» այս շաբաթ կարող է պաշտոնանկ անել Սետիենին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկա օրերի ընթացքում կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին, տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո «Բարսելոնան» տեսականորեն զրկվել է Լա Լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունից, ինչն առաջացրել է ակումբի ղեկավարության դժգոհությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» չդառնա Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Սետիենը խնդիրներ ունի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Մարզիչի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավին։

Էնրիկե Սետիենը «Բետիսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս