14:15  ,  2 հուլիսի, 2020

Կոնտե. Քննադատեք ինձ, բայց ոչ ֆուտբոլիստներին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայի 29-րդ տուրում «Բրեշիայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք: Կարողացանք 6 գոլ խփել և ոչ մի գոլ բաց չթողնել: Գոհ եմ իմ թիմի խաղից: Եթե նման կերպ անցկացնեն նաև մյուս հանդիպումները, ապա կկարողանանք կատարել մեր առաջ դրված խնդիրները:

«Ինտերը» երիտասարդ թիմ է, և ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր կայուն խաղ ցուցադրելու համար: Վատ արդյունքների համար քննադատեք ինձ, բայց ոչ ֆուտբոլիստներին»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթանակ է տարել «Բրեշիայի» նկատմամբ 6:0 հաշվով: Այժմ «Ինտերն» ունի 64 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English