13:51  ,  2 հուլիսի, 2020

«Ինտերն» ու «Արսենալը» հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Express-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու Լոնդոնի «Արսենալը»:

Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Նյուքասլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում