13:17  ,  2 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հեռացավ թիմից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Գոմեսը չի շարունակի մրցելույթները նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չշարունակել համագործակցությունը 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը:

Անխել Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է: Ակումբի հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 10 հանդիպման:

Ավելի վաղ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Անխել Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն պատանի ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում