12:57  +04,  2 հուլիսի, 2020

Գյունդողան. «Մանչեսթեր Սիթին» շատ սխալներ է թույլ տվել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին:

«Մենք մրցելու ենք Անգլիայի նորընծա չեմպիոնի հետ: «Լիվերպուլն», իրոք, հրաշալի մրցաշրջան անցկացրեց և արժանի էր չեմպիոնության:

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում շատ սխալներ թույլ տվեց, այդ պատճառով մենք զրկվեցինք չեմպիոնի տիտղոսը պահելու հնարավորությունից:

Այնուամենայնիվ, խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու նպատակով և կփորձենք հերթական 3 միավորը վաստակել»,- Գյունդողանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին Երևանի ժամանակով 23:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ