12:26  ,  2 հուլիսի, 2020

Արտետա. Վստահ եմ, որ Օբամեյանգը մնալու է «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահեցրել է, որ ակումբը կկարողանա նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ:

«Մենք բանակցում ենք Պյերի, նրա ներկայացուցիչների և ընտանիքի հետ: Վստահ եմ, որ նա մնալու է ակումբում:

Յուրաքանչյուր խաղում Օբամեյանգն ապացուցում է, որ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես շատ գոհ եմ Օբամեյանգի մրցելույթներից և ցանկանում եմ, որ նա շարունակի հանդես գալ «Արսենալում»»,- Արտետայի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ 30-ամյա Օբամեյանգը հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Արսենալի» հետ և մտադիր է այլ ակումբ տեղափոխվել:

Գաբոնի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում