01:47  ,  2 հուլիսի, 2020

«Միլանը» վերջին պահին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր ՍՊԱԼ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

ՍՊԱԼ-ի կազմից գոլերի հեղինակ դարձան Մատիա Վալոտին և Սերջո Ֆլոկարին, իսկ «Միլանի» կազմից աչքի ընկավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Լեաուն, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի պաշտպան Ֆրանչեսկո Վիկարին:

Ա Սերիայի 29-րդ տուրից հետո «Միլանը» 43 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: ՍՊԱԼ-ը 19 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

ՍՊԱԼ - «Միլան»՝ 2:2

Մատիա Վելոտի, 13, Սերջո Ֆլոկարի, 30 - Ռաֆայել Լեաու, 79, Ֆրանչեսկո Վիկարի, 90+4 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում