01:09  ,  2 հուլիսի, 2020

«Չելսիի» անակնկալ պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր «Վեսթ Հեմին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն անսպասելի պարտություն կրեց 2:3 հաշվով:

«Վեսթ Հեմի» կազմից գոլերի հեղինակ դարձան չեխ կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկը, անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն և ուկրաինացի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն: «Չելսիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը:

«Չելսին» այժմ 54 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում: «Վեսթ Հեմն» ունի 30 միավոր և 16-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Չելսի»՝ 3:2

Տոմաշ Սոուչեկ, 45+2, Մայքլ Անտոնիո, 51, Անդրեյ Յարմոլենկո, 89 - Վիլիան, 42 (11մ), 72 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում