23:30  +04,  1 հուլիսի, 2020

«Ինտերը» 6 գոլ խփեց «Բրեշիային», «Աթլետիկն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ուժերը չափեց «Բրեշիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 6:0 հաշվով:

Միլանյան թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Էշլի Յանգը, չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իտալացի պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոն, իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին, դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը և իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան:

Այժմ «Ինտերն» ունի 64 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Բրեշիան» հետնապահն է՝ 18 միավորով:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ինտեր» - «Բրեշիա»՝ 6:0 (տեսանյութ)

Էշլի Յանգ, 5, Ալեքսիս Սանչես, 20, Դանիլո Դ՛Ամբրոզիո, 45, Ռոբերտո Գալյարդինի, 52, Կրիստիան Էրիկսեն, 83, Անտոնիո Կանդրևա, 88

Իսպանական Լա Լիգայի 33-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:

«Աթլետիկին» հաղթանակ պարգևեց իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան, որը դուբլ ձևակերպեց:

Լա Լիգայի 33 տուրերից հետո «Աթլետիկը» 48 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Վալենսիան» 10-րդն է՝ 46 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0:2

Ռաուլ Գարսիա, 13, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս