22:55  ,  1 հուլիսի, 2020

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ, «Էվերտոնը» ուժեղ գտնվեց «Լեսթերից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունել էր «Նորվիչին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 4:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Աչքի ընկան նաև շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական և պորտուգալացի պաշտպան Սեդրիկը:

Այժմ «Արսենալը» 46 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Նորվիչը» 21 միավորով վերջին տեղում է:

Միաժամանակ ընթացող խաղում Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնը» 2:1 հաշվով առավելության է հասել «Լեսթերի» նկատմամբ:

«Էվերտոնի» կազմից գոլերի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը և իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Տոր Սիգուրդսոնը: «Լեսթերի» միակ գոլը խփել է նիգերիացի հարձակվող Կելեչի Իեանաչոն:

«Էվերտոն» այժմ 44 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեսթերը» երրորդն է՝ 55 միավորով:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Արսենալ» - «Նորվիչ»՝ 4:0 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 33, 67, Գրանիտ Ջակա, 37, Սեդրիկ, 81

«Էվերտոն» - «Լեսթեր»՝ 2:1 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 10, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 16 - Կելեչի Իեանաչո, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում