10:08  ,  2 հուլիսի, 2020

Մեսին հավասարվեց Ռոնալդուին (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի նվաճմանը:

Լա Լիգայի 33-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ խաղում Լիոնել Մեսին խփեց իր կարիերայի 700-րդ գոլը: Ավելի վաղ այդ նվաճմանը հասել էր «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Մեսին «Բարսելոնայում» անցկացրած 724 խաղում խփել 630 գոլ։ Արգենտինայի հավաքականի հետ Մեսին մասնակցել է 138 հանդիպման, խփել 70 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում