20:57  +04,  1 հուլիսի, 2020

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»` 2:3

Հայաստանի առաջնության 26-րդ տուրում Երևանի «Փյունիկն» ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ: Հյուրերը հաղթանակ տարան 3:2 հաշվով:

«Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը 15-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ: 77-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից հավասարեցրեց «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը: 81-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը 11 մետրանոցից հաշիվը դարձրեց 2:1: 88-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Արսեն Սարգսյանը խփեց իր թիմի երկրորդ գոլը: 94-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակով պարգևելով «Գանձասար-Կապանին»::

Այժմ «Փյունիկը» 26 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: «Գանձասար-Կապանը» 25 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 2:3

Արմեն Մանուչարյան, 77 (11մ), Արսեն Սարգսյան, 88 - Սևակ Ասլանյան, 15 (ինքնագոլ), Գեղամ Հարությունյան, 81, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս