21:03  ,  1 հուլիսի, 2020

Կամո Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Կայրաթի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել իր նոր ակումբի՝ «Կայրաթի» կազմում:

Ղազախստանի առաջնության երրորդ տուրում «Կայրաթը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ժետիսուի» նկատմամբ: 

Կամո Հովհաննիսյանը բացել է խաղի հաշիվը իր նախկին թիմի դեմ հանդիպման 11-րդ րոպեին:

Այժմ «Կայրաթն» 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում