18:50  ,  1 հուլիսի, 2020

Կլոպ. Մենք չենք փորձի պաշտպանել տիտղոսը, այլ կգրոհենք դրա վրա

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ևս իր թիմն ամեն ինչ անելու է չեմպիոն հռչակվելու համար:

«Շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք այս մրցաշրջանում նվաճել չեմպիոնի տիտղոսը: Սա մի նվաճում էր, որին մենք շատ երկար էինք սպասել:

Հաջորդ մրցաշրջանում մենք չենք փորձելու պաշտպանել այդ տիտղոսը, այլ գրոհելու ենք դրա վրա: Իհարկե, հասկանում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Տոտենհեմը», «Լեսթերը» և «Արսենալն» էլ պայքարելու են չեմպիոնության համար»,- Կլոպի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում