14:47  ,  1 հուլիսի, 2020

«Չելսիի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» նոր համազգեստը (ֆոտո)

View this post on Instagram

A post shared by Chelsea FC (@chelseafc) on

Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։ Անգլիական ակումբի նոր տիտղոսային հովանավորը բջջային կապի օպերատոր Three-ն է, որի լոգոն 3 թիվն է։

«Չելսիի» տեխնիկական հովանավորը Nike-ն է։

Հաջորդ մրցաշրջանի համար տնային համազգեստը ներկայացրել է նաեւ Դորտմունդի «Բորուսիան» (տեսանյութում)։ Ակումբի ավանդական գույներով համազգեստի վրա պատկերված են սեւ կայծակներ։

Գերմանական ակումբի տեխնիկական գործընկերը Puma-ն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում