13:43  +04,  1 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիան» ու «Նոան» Հայաստանի գավաթը կվիճարկեն հուլիսի 10-ին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Եզրափակչում առաջին անգամ կմրցեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և Հայաստանի առաջնության նորեկ «Նոան»։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը:

Ի տարբերություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների, եզրափակիչին կարող է ներկա լինել առավելագույնը 20 լրագրող + 10 ֆոտոթղթակից:

Հայտերի ավելի մեծ քանակի դեպքում առավելությունը կտրվի մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման մուտքը՝ բժշկական դիմակներով և ձեռնոցներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ